Рубрика: Մայրենի

Թեստ 3

Ուղտը

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքինին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

  • Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։
Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։ Ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից։
Ինչո՞վ է սնվում ուղտը։ Ուղտը կարող է ուտել ամեն ինչ նաև կոշտ փշեր։
Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։ Ուղտի բարձրությունը երկու մետր է , իսկ երկարությունը՝ երեք։
Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։ Իր սապատներում կան ճարպեր, որի շնորհիվ նրանք կարողանում են դիմակայել շոգ ու ցուրտ եղանակներին։
  • Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև նա դա չցանականա:

  • Տեքստից դո՛ւրս գրիր, ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

    Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Բառային աշխատանք

  1. Տեքստից դո՛ւրս գրիր բոլոր թվականները։
    Երկու, երեք, երկու հարյուր, հինգ հարյուր,
  • Տեքստից դո՛ւրս գրիր 5-ական գոյական, ածական, բայ
գոյականածականԲայ
 ուղտ սառը խաղալ
 ջուր շոգ կարծել
 կյանք ցուրտ մոռանալ
 ժամանակ ծիծաղելի զգալ
 փշեր կոշտ պառկել
  • Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։

Ուղտ, միասապատ, բուրդ, ուղտափուշ, ավազ, անտարբեր, փշոտ, բարձրություն, տհաճ, միջազգային, երկսապատ։

պարզ բառերբարդ բառերածանցավոր բառեր
 ուղտ միասապատ փշոտ
 բուրդ ուղտափուշ բարձրություն
 ավազ անտարբեր երկսապատավոր
տհաճ միջազգային 
  • Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

խիտ_ բուրդ

գեղեցիկ _ կենդանի

Մեծ _ ուղտ

Ցուրտ _ եղանակ

  • Գրի՛ր բառերի հոմանիշները։
    շիկացնել- այրել

 գեղեցիկ- սիրուն

 հարվածել- խփել

տապ- շոգ

  • Գրի՛ր բառերի հականիշները։

հաստ- բարակ

 հեշտ- դժվար

կոշտ- փափուկ

երկար- կարճ

ցուրտ-սառը

  • Տեղադրի՛ր պակասող կետադրական նշանը:

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ մի անգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: