• Թեստ 4

    1 Ուշադիր կարդա՛, լրացրո՛ւ բաց թողնված տառերը և նախադասությանը համապատասխանեցրու գործողություն ցույց տվող բառերը:

    Առաաներում, երբ դեռ ժամացույց գոյություն չուներ, մարդիկ չէին կարողանում որոշել օրվա ժամը:

              Շատ ժամանակ անց, ինչ-որ մեկը մի հրաշալի բան հորինեց: Երբ արևը (փայլել), նրա հարդ տարածության կենտրոնում մի փայտե ձող էր խրում և նշում, թե փայտի ստվերն ուր է ընկնում: Ստվերի դիրքը գետնի վրա փոխվում էր ճիշտ այնպես, ինչպես մեզ լավ ծանոթ ձեռքի ժամացույցի վրա սլաքն է տեղաշարժվում: Դրա օրինակով մարդիկ (ստեղծել) արևի ժամացույցը: Նրանք մի կլոր սկավառակի վրա թվեր էին նշում, իսկ կենտրոնում տեղադրում էին երկար ձող: Ձողի ստվերն ընկնում էր նշված թվի վրա՝ ցույց տալով ժամը:

              Սակայն արևի ժամացույցը մի մեծ թերութություն ուներ. այն անօգտագործելի էր ամպոտ օրերին և գիշերային ժամերին:

              Տարիներ անց մարդիկ սկսեցին ժամը որոշել մոմի միջոցով: Մոմի վրա իրարից հավասար հեռավորության վրա գծեր էին անում և պատրույգը վառում: Մոմը այրվելով հաջորդ գծին էր հասնում որոշակի ժամանակում: Մոմի ժամացույցները նաև առաջին զարթուցիչներն էին: Կոշիկը ամրացվում էր մեխին, իսկ մեխը խրվում էր մոմի այն մասում, որ ժամին մարդը ցանկանում էր արթնանալ: Բնականաբար, երբ մոմը հալվելով հասնի մեխին, կոշիկը ցած կնկնի, և մարդն այդ ձայնից (արթնանալ):

    Ավելի ուշ հորինվեց ջրի ժամացույցը: Մի անոթի մեջ, որի տակ շատ փոքրիկ անցք էր բացված, ջուր էր լցվում: Երբ անոթը դատարկվում էր, հայտնի էր դառնում, թե ինչքան ժամանակ է անցել: Ապա ջուրը փոխարինեցին ավազով: Ավազը, ի տարբերություն ջրի, ոչ սառչում է, ոչ էլ գոլորշիանում: Շատ նեղ անցքով իրար միացած երկու գնդաձև անոթներից մեկի մեջ ավազ էր լցվում: Հաշվարկն արվում էր այնպես, որ մեկ ժամվա ընթացքում ավազը մի անոթից մյուսը (լցվել):

    Ավազի ժամացույցը կարելի է տեսնել նաև մեր օրերում:

    Հայտնի չէ, թե ով և երբ է հայտնագործել առաջին մեխանիկական ժամացույցը, բայց այսօր արդեն բոլորը ժամացույց ունեն և առանց դժվարության միշտ կարողանում են ժամը որոշել:

    2 Ո՞րն է տեքստում հանդիպող թերություն բառի հականիշը: Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը:

    ü  նորություն

    ü  առավելություն

    ü  հաջողություն

    ü  բարդություն

    3 Տեքստում հանդիպող ո՞ր բառն է նշանակում խորունկ աման:

    ü  անոթ

    ü  ս

    ü  կավառակ

    ü  ձող

    ü  պատրույգ

    4 Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ գրված նրա տեսակը՝ ըստ կազմության: Ընդգծի՛ր կարմիրով:

    ü  ժամացույց- հոդակապով բառ

    ü  գիշերային-վերջածանցավոր բառ

    ü  գնդաձև- բարդ բառ

    5 Ինչո՞ւ էր ավազի ժամացույցը ավելի հարմար, քան ջրինը: Կանաչով ներկի՛ր ճիշտ պատասխանը:

    ü  Ավազը ավելի ճիշտ է ցույցտ տալիս ժամը:

    ü  Ջուրը կարող է սառչել կամ գոլորժիանալ, իսկ ավազը՝ ոչ:

    ü  Ավազի ժամացույցը նաև զարթուցիչ է:

    6 Ավելացրո՛ւ պակասող կետադրական նշանը։

    Հաշվարկն արվում էր այնպես, որ մեկ ժամվա ընթացքում ավազը մի անոթից մյուսը լցվի։

  • Ելք ստուգատես։ Առաջին կանգառ

    Առաջին կանգառ

    https://www.youtube.com/shorts/w2rfgaCCyP4

    Երկրորդ կանգառ

    Երրորդ կանգառ

  • Մայրենիի ստուգատես։ Աշխատանք 2

    կապիկների դպրոց

    Կար չկար երկու կապիկներ կաին, նրանք մի օր ընկերացան և որոշեցին, որ երկուսնել պետք է անպայման դառնան թագուհի կապիկներ։ նրանցից մեկի անունը լինում է Ժիզել, իսկ մյուսինը Կատրին։ Կապիկներները մի օր հասնում են իրենց երազանքին և դառնում են թագուհի։ Բայց մի կապիկը դառնում է շատ բարի թագուհի, իսկ մյուսը չար։ Այսպես նրանք միշտ կռվում են թե ով է ավելիլավը բարին թե չարը միշտ բարին ասում է, որ ինքն է լավը, իսկ չարը ասում է, որ ինքն է լավը։ Այսպես մի օր թագուհի կապիկները պայման են դնում, որ քաղաքի ժողովուրդը քվիարկեն թե ով է ավելիլավը, բայց ում ընտրի ժողովուրդը նա կմնա թագուհի իսկ մյուսը կզրկվի թագուհի լինելուց։ Մարդիկ քվիարկում են բարի թագուհուն և նա հաղթում է, իսկ մյուսը ուզում է հեռանալ քաղաքից, բայց բարի թագուհին թույլ չի տալիս ասում է դու չարացել ես, բայց վոչինչ դու մեկ է իմ ընկերուհին ես և ես քեզ շատ եմ սիրում։ Այս խոսքերից չարնել է բարանում և նրանք դառնում են բարի թագուիներ։

  • Ռուսերեն

    В местоимениях я, ты, мы, вы изменяется основа: я — меня; ты — тебя; он — его;
    она — её.
    1 лицо 2 лицо 3 лицо
    кто? я ты он, оно, она
    кого? меня тебя его, её

    кому? мне тебе ему, ей
    кого? меня тебя его, её
    кем? мной тобой им, ей (ею)
    о ком? обо мне о тебе о нём, о ней


    1. Внимательно прочитайте текст и выделите местоимения
    Олень
    Часто бывают случаи, когда олень идёт к людям, ищет у них защиты. Однажды на берегу реки Белой наблюдатели заметили в реке, на самой середине, оленя, стоящего неподвижно.
    Не успели удивиться такому поведению зверя, как увидели на берегу реки пять волков. Хищники находились выше оленя по течению и пытались вплавь добраться до него. Но едва они доплывали до середины реки, как быстрое течение сносило их вниз.
    Волки отчаянно молотили по воде лапами, но достать оленя не могли. Несколько раз они пытались
    добраться до оленя, — но безрезультатно. Неизвестно, как бы всё кончилось, если бы не вмешались люди. А олень стоял в воде, не обращая внимания на выстрелы. Когда волки разбежались, он спокойно выбрался на берег, прошёл мимо людей и с достоинством удалился.

    2. Выполните задание:

    Напиши слова в три столбика: 1) (он, мой); (она, моя); 3)
    (оно, моё).

    Отец, сова, улица, гнездо, яйцо, солома, доктор, суп, пальто, воробей, яблоко, ракета, петух, озеро,
    солнце, крыша, герой, город, масло, столица, облако, трамвай, олень, волк.

    Отец-мой отец (он)

    Сова-моя сова (она)

    Улица-моя улица (она)

    Гнездо-моё гнездо (оно)

    Яйцо-моё яйцо (оно)

    Солома-моя солома (она)

    Доктор-мой доктор (он)

    Суп-мой суп (он)

    Пальто-моё пальто (оно)

    Воробей-мой воробей (он)

    Яблоко-моё яблоко (оно)

    Ракета-моя ракета (она)

    Петух-мой петух (он)

    Озеро-моё озеро (оно)

    Солнце-моё солнце (оно)

    Крыша-моя крыша (она)

    Герой-мой герой (он)

    Город-мой город (он)

    Масло-моё масло (оно)

    Столица-моя столица (она)

    Облако-моё облако (оно)

    Трамвай-мой трамвай (он)

    Олень-мой олень

    Волк-мой волк (он)

    Напиши текст, изменяя предложения. Например (солнце — оно, белка — она).
    Пригрело солнце, растопило снег. Вылезла белка из гнезда, где она пряталась зимой от холода. Выбрались из своих убежищ бобр, барсук и колючий ёжик. Каждый их них рассказывал о том, как он провёл долгую зиму.
    Образец: Пригрело солнце. Оно растопило снег.

  • Անգլերեն

  • Թեստ 9

    1. Ո՞ր  թվին է համապատասխանում  8 հազ․+7տ․+5մ․   կարգային գումարելիների գումարին։

    1)875                            2)8075

    3)8705                         4)8750

    1. Ամբողջ ճանապարհի   2/5  մասը անցնելուց հետո ո՞ր  մասը կմնա անցնելու։

    1) 1/5                          2)5/3

    3) 3/5                         4) 2/7

    1.   Ո՞ր շարքի կոտորակներն են դասավորված  նվազման կարգով։

    1) 1/5, 8/5, 18/5, 18/5

    2) 2/10, 2/15, 2/50, 2/55


    3) 7/5, 4/5, 2/5, 9/5

    4) 1/5, 8/5,12/5, 2/5

    1. Գտիր 7896-ը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը։

    1)6             2)96

    3)896         4)2

    •          6 կմ 75 մ-ն արտահայտիր  մետրերով։

    1)675մ       2)6075

    3)81մ          4)135մ

    1. Քանի՞ րոպե  է 5/6 ժամը։

    1)72ր      2)11ր

    3)56ր    4)50ր    

    1. Մեկ կիլոգրամի ո՞ր մասն է կազմում 1 գրամը։

    1) 1/10         2) 1/100

    3) 1/1000    4) 1/10000

    1. Թիվը  12-ի բաժանելիս   ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել։

               1)1              2)11

               3)6            4)12

    1. Որքանո՞վ  կմեծանա  եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք  2 թվանշանը։

     1)200-ով   2)2000-ով

    3)2-ով    4)20000-ով

    1. Հաշվիր 3248։8-(6‧240-5‧240)+500 արտահայտության արժեքը։1) 6.240=1440
      2)5.240=1200
      3)1440-1200=240
      4)3248:8=406
      5)406-240=166
      6)500+166=666
    2. Երեք թվերի գումարը 880 է։ Դրանցից  երկուսի գումարը  560 է։ Ո՞րն է երրորդ թիվը։
      880-560=220
    3. Հաշվիր 8 մ9սմ-59սմ  արտահայտության արժեքը։
      800+9=809 809-59=750
    4. Գտիր 6սմ կողմով քառակուսու մակերեսի    5/9 մասը:
      Պատ․՝ 130սմ
    5. Երեք իրար  հաջորդող  բնական  կենտ  թվերի գումարը 225 է։ Որո՞նք են այդ թվերը։
      255:3=75
      73+75+77=255
      Պատ․՝ 73 75 77
    6. Գտիր  այն  թիվը, որը 9-ի բաժանելիս  քանորդում  ստացվում է 18, իսկ մնացորդում՝  6։
      18×9=162
      162+6=168
    7. Եթե  Աշոտի մտապահած թվին ավելացնենք  4-ի եռապատիկը, կստանանք  ամենափոքր եռանիշ թիվը։ Ո՞ր թիվն է մտապահել Աշոտը։
      88
  • Թեստ 3

    Ուղտը

    Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

    Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքինին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

    Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

    Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

    Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

    Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

    Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

    Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

    • Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։
    Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։ Ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից։
    Ինչո՞վ է սնվում ուղտը։ Ուղտը կարող է ուտել ամեն ինչ նաև կոշտ փշեր։
    Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։ Ուղտի բարձրությունը երկու մետր է , իսկ երկարությունը՝ երեք։
    Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։ Իր սապատներում կան ճարպեր, որի շնորհիվ նրանք կարողանում են դիմակայել շոգ ու ցուրտ եղանակներին։
    • Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները

    Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև

    Ուղտը տեղից չի շարժվի, մինչև նա դա չցանականա:

    • Տեքստից դո՛ւրս գրիր, ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

      Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

    Բառային աշխատանք

    1. Տեքստից դո՛ւրս գրիր բոլոր թվականները։
      Երկու, երեք, երկու հարյուր, հինգ հարյուր,
    • Տեքստից դո՛ւրս գրիր 5-ական գոյական, ածական, բայ
    գոյականածականԲայ
     ուղտ սառը խաղալ
     ջուր շոգ կարծել
     կյանք ցուրտ մոռանալ
     ժամանակ ծիծաղելի զգալ
     փշեր կոշտ պառկել
    • Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։

    Ուղտ, միասապատ, բուրդ, ուղտափուշ, ավազ, անտարբեր, փշոտ, բարձրություն, տհաճ, միջազգային, երկսապատ։

    պարզ բառերբարդ բառերածանցավոր բառեր
     ուղտ միասապատ փշոտ
     բուրդ ուղտափուշ բարձրություն
     ավազ անտարբեր երկսապատավոր
    տհաճ միջազգային 
    • Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

    խիտ_ բուրդ

    գեղեցիկ _ կենդանի

    Մեծ _ ուղտ

    Ցուրտ _ եղանակ

    • Գրի՛ր բառերի հոմանիշները։
      շիկացնել- այրել

     գեղեցիկ- սիրուն

     հարվածել- խփել

    տապ- շոգ

    • Գրի՛ր բառերի հականիշները։

    հաստ- բարակ

     հեշտ- դժվար

    կոշտ- փափուկ

    երկար- կարճ

    ցուրտ-սառը

    • Տեղադրի՛ր պակասող կետադրական նշանը:

    Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից:

    Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ մի անգամից երկու հարյուր լիտր ջուր խմել:

  • Թեստ 1.

    1. Կարդա՛ և կետերի փոխարեն լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

    Կարո՞ղ են ձկները թռչել: Իհարկե: Բնության մեջ կան մոտ յոթանասուն տեսակի ձկներ, որոնք, իրոք, կարող են թռչել: Մենք գիտենք, որ թռչելու համար պետք է թևեր ունենալ: Մինչդեռ այս ձկները ճախրում են բոլորովին ուրիշ ձևով: Նրանք թռիչքի համար օգտագործում են իրենց պոչի հարվածները, որպեսզի ջրից վերև (բարձրանալ),  իսկ արդեն օդում նրանց օգնում են իրենց լողակները: Այսպիսի ձկների երկարությունը հասնում է տասնհինգից մինչև հիսուն սանտիմետրի: Սրածայր, ճառագայթաձև հսկայական լողակները տարօրինակ տեսք (տալ) այս ձկներին: Սրանք արտաքինով իրարից բավական տարբեր են լինում. մի մասը շատ փոքր ու սուր գլուխ ունեն, իսկ մյուսները՝ մեծ ու անճոռնի: Հետաքրքիր է նաև նրանց գունավորումը. Այս ձկները պուտավոր են, հիմնականում լինում են մուգ կապույտ, մանուշակագույն, մոխրագույն կամ թխագույն մեջքերով և արձաթագույն փորերով: Սրանք կարող են թռչել երկհարկանի տան բարձրությամբ, մոտ հարյուր իննսուն մետր երկարությամբ սավառնել ու նորից իջնել ջրի մեջ: Նրանց թռիչքի արագությունը ժամում մոտ վաթսուն կիլոմետր է, այսինքն այնքան, որքան հաճախ լինում է քաղաքի փողոցներով ընթացող ավտոմեքենայի արագությունը: Այս ձկները, սակայն, չեն կարող թռչունների նման ղեկավարել իրենց թռիչքը: Նրանք սովորաբար թռչում են քամուն համընթաց: Պատահում է, որ բախվում են նավերի բարձր ձողերին կամ (ընկնել) տախտակամածի վրա:      

            Այս ձկները շատ համեղ միս ունեն: Ձկնորսները նրանց հաճախ որսում են՝ սննդի մեջ օգտագործելու համար: Բոլորից շատ նրանց որսում են Ճապոնիայում: Այս ձկները կազմում են Ճապոնիայի ձկնարդյունաբերության կեսը: Սակայն երբ խոսք է գնում թռչող ձկների մասին, առաջին հերթին հիշում են մեկ այլ երկիր՝ Բարբադոսը: Բանն այն է, որ այս ձկները (դառնալԲարբադոսի խորհրդանիշը. Դրանք պատկերված են այս երկրի ոսկե և արծաթե դրամների, զինանշանի վրա, մարդկանց անձնագրերում: Բարբադոսում շատ են հանդիպում նաև թռչող ձկների արձաններով շատրվաններ:

    2. Ընդգծի՛ր իմաստով տարբերվող բառը:

    Թռչել

    Սավառնել

    Ճախրել

    Բախվել

    3. Ո՞ր տարբերակի բառերը հականիշներ չեն: Ընդգծի՛ր:

    Հաճախ-հազվադեպ

    Սուր-բութ

    Բարձր-դանդաղ

    Անճոռնի-գեղեցիկ

    4. Տրված բառերից որի դիմաց է սխալ նշված նրա տեսակը՝ ըստ կազմության:

    Սրածայր-հոդակապով բառ

    Թխագույն-պարզ բառ

    Հսկայական-ածանցավոր բառ

    Ճառագայթաձև- հոդակապով բառ

    5. Ամեն բառի դիմաց նշի՛ր, թե ի՞նչ հարցի է պատասխանում տվյալ բառը և ո՞ր խոսքի մաս է հանդիսանում:

    Լողակ-գոյական

    Արծաթե-Ինչպիսի

    Հարյուր-թվական

    Ճախրում են-գործողություն

    6. Ինչի՞ օգնությամբ են թռչող ձկները վեր բարձրանում: Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը:

    Պոչով ջրին հարվածելու

    Հսկայական լողակների

    Սրածայր գլխի

    Նավերին բախվելու

    7. Ուշադիր կարդա՛ տեքստի ավարտը և պատասխանի՛ր տրված հարցերին:

    Ի՞նչ ենք իմանում տեքստից ճապոնիայի մասին:

    1. Ճապոնիան ամենամեծ ձկնարդյունաբերություն ունեցող երկիրն է:
    2. Ճապոնիայի ծովերում թռչող ձկների ամենաշատ տեսակները կան:
    3. Ճապոնիայում բոլորից շատ են թռչող ձկներ որսում:
    4. Ճապոնիան առաջինն է թռչող ձկներ որսացել սննդի համար:

    8. Բնագրից օգտվելով, նկարագրի՛ր թռչող ձկների արտաքինը: Թռչող ձկները լինում են գեղեցիկ, մեծ, գունավոր, պտավոր

  • Տեղեկություն Մոցարտի մասին

    1.Մոցարտը ծնվել է 1756 թ. հունվարի 27-ին Զալցբուրգում (այժմ այդ քաղաքը Ավստրիայի տարածքում է)։

    2.Մոցարտի առաջին ուսուցիչը նրա հայրն էր (ջութակահար և կոմպոզիտոր):

    3.Մոցարտը 4 տարեկանից նվագել է կլավեսին, 5–6-ից՝ ստեղծագործել:

    4.1762 թ-ից հոր և քրոջ՝ Աննա-Մարիայի հետ 3 տարի համերգներով շրջագայել է Գերմանիայում, Անգլիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և այլ:

    5.Վեցամյա կոմպոզիտորի՝ ջութակի և կլավեսինի համար գրած ստեղծագործություններն առաջին անգամ տպագրվել են Ֆրանսիայում:

    6.Մոցարտը 8 տարեկանում գրել է առաջին սիմֆոնիան:

    7.1770 թ-ին Միլանի Լա Սկալա օպերային թատրոնի պատվերով գրել է «Պոնտոսի արքա Միհրդատը» օպերան, որը հաջողությամբ բեմադրվել է Իտալիայում:

    8.Կյանքի վերջին 10 տարին ապրել է Վիեննայում: Այդ ժամանակահատվածը նրա ստեղծագործության ծաղկման շրջանն էր:

    9. Մոցարտը գրել է 41 սիմֆոնիա:

    10.Մոցարտը գրել է 20 դաշնամուրային սոնատ

    Մոցարտ Հրեշտակների երաժշտություն

  • Անհատական աշխատանք 4

    Օդաչու, Մաթեմատիկա, երգել, Գևորգ, հագուստ, երեքշաբթի,

    Ինքնաթիռը օդաչուն է վարում

    Ընկեր Սմբատը մաթեմատիկայի ուսուցիչն է։

    Կամիլա դու երգում ես։

    Մեքենայով Գևորգն է խաղում

    Խանութում հագուստ են վաճառում։

    Վաղը երեքշաբթի է։

    Լրացնել երգխոսությունը

    -Ոզջուն ինչպես ես

    -Լավ եմ, դու ինչպես ես։

    -Դու երգել սիրո՞ւմ ես

    -Այո, սիրում եմ

    — Դպրոց գնում ես

    -Օ՜ այո

    — Կատու ունեցել ես

    -Երբեկ

    — Գիտես ես ունեմ տուն արևի վրա

    -Ա՜յ քեզ բան

    -Բռնի՜ր ընկնում եմ

    -Վայ զգուշ

    -Տանը էլի մարդ կա

    -Ոչ

    -Այս նվերը քեզ համար է

    -Շնորհակալ եմ

    -Առավոտյան նածաճաշել ես

    -Վայ մոռացել էի